Թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերան եղել է ԱՄՆ-ի «սեւ ցուցակում»: Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ դեռեւս 2010 թվականին նա ընդգրկվել է այն մարդկանց ցուցակում, որոնց արգելված է եղել նստել ԱՄՆ մեկնող ինքնաթիռներ:
Տվյալ ցուցակն ընդգրկում է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող հազարավոր մարդկանց:
Ավելի վաղ ֆրանսիական հատուկ ծառայությունները հայտարարել էին այն մասին, որ իրենք վաղուց են հետեւել Մ. Մերային, որն Աֆղանստան եւ Պակիստան կատարած այցի ժամանակ կարող էր պատրաստականություն անցնել ծայրահեղականների ճամբարում: Սակայն նրանց չի հաջողվել կանխել 7 մարդու սպանությունը Թուլուզում եւ Մոնտոբանում, հայտնում է rbc-ն:
Հայտնի է դարձել նաեւ, որ Մոհամեդ Մերան այցելել է Իսպանիա սալաֆիթների համագումարին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Թուլուզում հրեական դպրոցի երեխաների եւ Մոնտոբանում զինվորականների սպանության մեջ մեղադրվող Մոհամեդ Մերան մահացել է մարտի 22-ին` հատուկ նշանակության ջոկատի գործողության ընթացքում:




























