Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: