Ելույթ ունենալով Աթենքում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը հայտարարել է, թե Վրաստանում գոյություն ունեցող հակամարտությունն ամենակենսականներից է ԵԱՀԿ-ի համար:

«Մենք սպասում ենք, որ բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները՝ համաձայն օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրի, որը պահանջում է ռուսական զորքերի նահանջ դեպի ռազմական գործողությունների նախնական դիրքեր եւ հումանիտար մուտքի անխափան թույլտվություն»,- հայտարարել է Սթայնբերգն ու նկատել, թե "ԵԱՀԿ հիմնական սկզբունքներն ու պարտավորությունները խախտվել են: «Մենք պետք է վերականգնենք վստահությունը»,- ընդգծել է նա:

Նա նաեւ հայտարարել է, թե «իրենց ջանքերը Մինսկի գործընթացի միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում զգալիորեն նպաստել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայունության ամրապնդմանը»: Սթայնբերգը նաեւ նշել է, թե ԵԱՀԿ-ն դեռ բախվում է շատ մարտահրավերների։ «Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ԱՄՆ-ը մտադիր է գտնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում, որը կապահովեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն եւ տնտեսական վերելք», ասել է նա: