Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ:

Նախարար Նալբանդյանը Հունաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Հունաստանի վարչապետն ասալ է, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

Վարչապետ Պապանդրեուն եւ նախարար Նալբանդյանը քննարկել են Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատել հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: