Հայաստանում ամանորյա տոները 2010թ. կձգվեն մինչեւ հունվարի 10-ը ներառյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության նիստի ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, նախկինում առանձնացված երկու օրը թույլ չէր տալիս բնակչությանը կազմակերպել իր ձմեռային հանգիստը:

«Հայաստանի տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որ նախատեսում է ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոները ներառել ոչ աշխատանքային օրերի մեջ, Հայաստանի վարչապետի խոսքով, թույլ կտա շատ քաղաքացիների՝ իրենց ձմեռային հանգիստը կազմակերպել Ամանորին: