Մինչեւ 2012թ. վերջը Լեհաստանը կստանա միայն Patriot ուսումնական հրթիռներ: Այդ մասին նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ հստակեցնելով, որ ԱՄՆ-ը կսկսի հրթիռների ուսումնական տարբերակը մատակարարել արդեն 2010թ. առաջին եռամսյակից:

Նրա խոսքով, հրթիռները Լեհաստանին կտրվեն եռամսյակը մեկ՝ մեկ ամսով, վարժանքների ու ուսման նպատակով, որ «օգնեն զինված ուժերին՝ դրանց ծանոթանալու համար»:

Այս կերպ, պաշտոնյայի խոսքով, միայն 2012թվականից հետո Վարշավան կարող է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռների ռազմական տարբերակը:

Հիշեցնենք, որ արդեն նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պայմանավորվել է Լեհաստանի հետ՝ նրա տարածքում ЗРК Patriot հրթռների տեղակայման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ը եւ Լեհաստանը համաձայնության են եկել Լեհաստանում ամերիկյան զինուժի կարգավիճակի վերաբերյալ: Կողմերը, մասնավորապես, համաձայնության են եկել հարկերի վճարման, նաեւ իրավական խնդիրների վերաբերյալ, գրում է «Ինտերֆաքսը»: