Ճանաչված ռուսաստացի դերասան Վասիլի Լիվանովի որդին՝ Բորիսը, 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, Նոր տարվա գիշերն իր հարեւան Իգոր Խրոմովի կանխամտածված սպանության համար:

Քննության տվյալներով, սպանությունը տեղի է ուենցել 2009թ. հունվարի 1-ին սկսված վիճաբանությունից հետո, երբ 34-ամյա գործազուրկ Բորիս Լիվանովը հարեւանի հետ տոնն էր նշում: Ալկոհոլի ազդեցության տակ նա ծեծել էր հարեւանին եւ դանակի հարվածներ է հասցրել պարանոցի շրջանում, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել: Պաշտպանական կողմի փորձագետները պնդում էին, որ Խրոմովին հասցված վնասվածքները մահացու չեն եղել, նա այսպես թե այնպես կոմայի մեջ էր ընկնելու, քանի որ նրա արյան մեջ ալկոհոլի քանակությունը կազմում էր 7-8 րոպ/միլ:

Սակայն բոլոր այդ իրավաբանական խորամանկություններն արդյունք չտվեցին, եւ Բորիս Լիվանովին խիստ պատժի արժանացրին: Քննությունը, որի ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են անցկացվել, այդ թվում՝ հոգեբուժական, տեւել է մոտ մեկ տարի: Արդյունքում Լիվանով-կրտսերը մեղսունակ է ճանաչվել: