Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքներն իրականացնում է կորեական «GS Engineering and Construction» ընկերությունը, որը մաս է կազմում «GS Group» խոշորագույն ընկերությանը:

Նախատեսվում է, որ էլէկտրակայանի կառուցման ավարտը եւ գործարկումը կլինի 2010 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ նախագծի իրականացման համար կտրամադրվի 240-250 մլն ԱՄՆ դոլար:

«GS Group» ընկերությունը հսկայական կազմակերպություն է, որը կազմված է բազմաթիվ մեծ, միջին եւ փոքր ընկերություններից: Ընկերությունն ունի 48 տարբեր մասնաճյուղեր, այն ունի բազմաթիվ ներկայացուցչություններ աշխարհի շատ երկրներում:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին «GS group» ընկերություն է այցելել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հանդիպել ընկերության նախագահ Հո Ջան Սուին:

Վերջինս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստան իրենց ընկերության մուտքը աջակցելու համար եւ համոզմունք հայտնել, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում: