Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Թուրքիայում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 241-ի։ Միայն վերջին երեք օրերին մահացել է 46 հոգի։ 223 հոգի այդ ախտանիշով բուժվում են հիվանդանոցում։ 62 հիվանդ գտնվում են ծայրահեղ վատ վիճակում։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ ամենաշատ մահերը գրանցվել է Անկարայում՝ 34, Ստամբուլում՝ 30, Կոնիայում՝ 24։
Թուրքիայում խոզի գրիպը տարածվել է տարբեր ոլորտներ։ Հայտնի էր դարձել, որ այդ ախտանիշով վարակվել էին Hurriyet, Milliyet, Sabah թերթերի լրագրողները, ֆուտբոլային հայտնի ակումբի խաղացողներ եւ այլն։ Խոզի գրպով էին վարակվել նաեւ Թուրքիայի առողջապահության նախարարի երկու երեխաները։




























