Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը դեկտեմբերի 5-7-ը կայցելի Հայաստան:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դեկտեմբերի 5-ին կայանալու է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին: