News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արեւելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ