News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Նարեկացի» արվեստի միությունը «Ռոլան Բիկով» Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այս տարի եւս իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց պատանի հանդիսատեսին:

«Նարեկացի» միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով»  հայկական հիմնադրամը 2001 թվականից ի վեր նախաձեռնում է մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա փառատոն, որի նպատակն է իրականացնել տարաբնույթ մշակութային, սոցիալական եւ  կրթական ծրագրեր, խրախուսել հայ երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի ճանաչողության բարձրացմանը, ստեղծել կապեր համաշխարհային կինոգործիչների հետ, ինչպես նաեւ նպաստել երեխաների եւ  պատանիների անհատականության ձեւավորմանը:

Հերթական անգամ,  ամենամյա կինոփառատոնը հոկտեմբերի 20-25-ին բացառիկ հնարավորություն  է ընձեռում հայ հանդիսականին դիտելու միջազգային մանկապատանեկան ֆիլմեր՝ պատմական, արկածային, անիմացիոն եւ այլ ժանրերում:

Դեռ ավելին, փառատոնային օրերին  նաեւ սպասվում են քննարկումներ, մամուլի ասուլիսներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, ինչպես նաեւ հետաքրքիր անակնկալներ մանուկների ու պատանիների, ինչու չէ,  նաեւ նրանց ծնողների համար:

Փառատոնին մասնակից մանկապատանեկան ֆիլմերը ցուցադրվում են «Նարեկացի»  արվեստի միությունում, ինչպես նաեւ Մոսկվա կինոթատրոնում,  Մոսկվայի  տուն  մշակութագործարարական կենտրոնում, Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում, ինչպես նաեւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:

Ֆիլմերի տոմսերը անվճար հիմունքներով տրամադրվում են դպրոցահասակ երեխաներին եւ պատանիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ