Մսից ու կենդանական սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում գնալով աճում է ու հասարակության լայն շրջաններում իրարամերժ կարծիքների տեղիք տալիս։ Այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք ունի հայ հասարակությունն ու ինչ չափանիշներով է անհրաժեշտ առաջնորդվել, այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում մեկնաբանեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

Նա նշեց , որ օրգանիզմի սպիտուկացային պահանջը հնարավոր չէ միայն բուսակերությամբ ապահովել, քանի որ կենդանական ծագման սննդամթերքը՝կաթը, միսը, ձուն, պարունակում են օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող ամինաթթուներ. «Այստեղ պետք է հաշվի առնվի օրգանիզմի առանձնահատկությունը, քանի որ շատ բույսեր դժվարամարս են ու հաճախ կարող են վնասել առողջությանը»,-ասաց Բաղրամյանը։

Հարցին, որ բուսակերներությամբ հայտնի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Հարավ- Արեւմտյան Ասիայի երկրները, մարդիկ ավելի երկարակյաց են ու ծնելությունը բարձր, նա պատասխանեց, որ դա այդքան էլ բուսակերությամբ չի բացատրվում, ուղղակի այդ երկրներում մահացությունը ավելի բարձր տոկոս է կազմում, ուստի դա փոխհատուցվում է շատ երեխաներ ունենալու անհրաժեշտությամբ. «Ես չեմ բացառում բուսակերությունը, բայց գտնում եմ, որ բուսական սսնդակարգի հետ միասին անհրաժեշտ է նաեւ կենդանական սննդակարգը։ Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ սահմանել, մսամթերք օգտագործել շաբաթը 2-3 անագամ։ Այստեղ կարեւոր նաեւ մսամթերքի որակը, իհարկ, եթե այն լինի անհայտ որակի, սառեցված, ապա բացասաբար կանրադառնա առողջությանը։ Իսկ ինչ վերաբերվում է մրգերին ու բանջարեղենին, ապա մեզ մոտ դրանք հաեմեղ ու բազմազան են»,- ասաց էնդոկրինիլոգը։

Նա ավելացրեց, որ որոշ հիվանդությունների, օրինակ՝շաքարախտի, երիկամների, հիպերտոնիայի ժամանակ բուսակերությունը կիառվում է որպես բուժման միջոց.  «Պետք չէ մարդուն երբեք ստիպել անցնել բուսակերության, յուրաքանչյուրն ունի իր ընտրության իրավունքը», -եզրափակեց Բամինե Բաղրամյանը։