News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

AEGEE-Երեւան / Երեւանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ, նախաձեռնել է «Լեզուների եվրոպական օր» ծրագիրը:

Նոր երիտասարդական նախագիծը ոչ ֆորմալ դասընթաց է, որի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց լեզվական ունակությունները, ինչպես նաեւ ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր օտար լեզուների ոլորտում: Միջոցառման կազմակերպիչների կարծիքով, Եվրոպան անչափ մեծ լեզվական բազմազանությամբ տարածաշրջան է, որը ներառում է բազում տեղական եւ միջազգային լեզուներ եւ տարբեր հասարակություններ ներկայացնող երիտասարդների համար առանցքային նշանակություն ունի միմյանց հետ ճիշտ հաղորդակցվելը:

Միջոցառման գլխավոր նպատակն է բարձրացնել հայ երիտասարդության եւ մասնավորապաես ուսանողության իրազեկության աստիճանը եվրոպական լեզուների մասին, խրախուսել եւ աջակցել նրանց սովորել նոր օտար լեզուներ, ինչպես նաեւ քննարկել տարբեր եվրոպական երկրների քաղաքականությունը ազգային լեզվի նկատմամբ եւ առկա մարտահրավերները: Ծրագրին կմասնակցեն երիտասարդներ Ուկրաինայից, Ֆրանսիայից եւ Լեհաստանից, իսկ միջոցառման վերջում տեղի կունենա նաեւ առաջին լիամետրաժ վրացական վավերագրական ֆիլմի (անգլերեն ենթագրերով) ցուցադրումը:

Նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են AEGEE կազմակերպության տարբեր գրասենյակներ ողջ Եվրոպայում, մասնավորապես Տարտույում, Սալեռնոյում, Կատանիայում, Վալլետայում, Լա Կոռունիայում, Բուդապեշտում, Պլզենում, Բրյուսելում եւ մի շարք այլ քաղաքներում:

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Հայ-ռուսական համալսարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ