News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հրապարակել է 2012թ. «Համաշխարհային մտածողների թոփ հարյուրյակը» (Top 100 Global Thinkers List): Առաջին տեղում Մյանմարի խորհրդարանի անդամ, Ազգային ընդդիմադիր լիգայի առաջնորդ, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Աուն Սան Չժին եւ Մյանմարի նախագահ Թեյն Սեյնն են:

Թունիսի ղեկավար Մոնզեֆ Մարզուկին երկրորդ տեղում է, եռյակը եզրափակում են ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կին Հիլարի Քլինթոնը: Սպիտակ տան գործող ղեկավար Բարաք Օբաման 7-րդ տեղում է՝ զիջելով Բիլ Գեյթսին, որը կնոջ հետ հինգերորդ հորիզոնականում է:

6-րդ տեղում է պակիստանցի 15-ամյա ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզան: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը 12-րդ տեղում է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 13-րդ, Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն՝ 15-րդ:

Ռուսաստանի ներկայացուցիչներից ցուցակում ընդգրկվել են Pussy Riot փանք խմբի անդամները՝ զբաղեցնելով 16-րդ տեղը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամսագրի վարկածով ստացվում է, որ նրանք Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիից (20-րդ տեղ), ֆինանսիստ Ջորջ Սորոսից (21), ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդից (27), Թուրքիայի վարչապետ Էրդողանից (28), գրող Սալման Ռուշդիից  (33), ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիից (38), ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսից (39) «իմաստուն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ