News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 30-ին, հրապարակվել է սկեսրոջ եւ ամուսնու կողմից ծեծի եւ խոշտանգումների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով դատավճիռը:

Ըստ այդմ` Մարիամ Գեւորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Հայկանուշ Միքայելյանն արդեն մեկ տարի է՝ կալանավորված է, ինչը նշանակում է, որ նրան մնում է անազատության մեջ մնալ 1 տարի, 2 ամիս:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:

Լուսանկարը` «Հետքի»

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ