News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը կոռուպցիայի համաշխարհային վարկանշային ցուցակում: Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է 174 երկրներում տիրող իրավիճակի մասին զեկույցը, որն այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34 է:

Հայաստանի վիճակը լավ է հարեւան Ադրբեջանից, որը զբաղեցրել է 139-րդ հորիզոնականը, սակայն ավելի վատ է Վրաստանից (51-րդ տեղ): Ռուսաստանը Ղազախստանի հետ կիսում է 133-րդ հորիզոնականը: Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենալավ ցուցանիշն ունեն Էստոնիան (30-րդ տեղ) եւ Լիտվան (48-րդ տեղ):

Աշխարհում ամենա ոչ կոռումպացված երկրներ են ճանաչվել Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ ետնապահներն են Սոմալին, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը, Սուդանը, Մյանման, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Իրաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ