News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Wall Street Journal»-ի ստամբուլյան բյուրոյի ղեկավար Ջո Փարքինսոնի հոդվածը՝ որոշակի կրճատումներով:

«Սիրիայում տեղի ունեցող պատերազմը լարվածություն է առաջ բերել նաեւ հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող քրիստոնեական երկրում՝ Հայաստանում:

Հայերը, որոնք փախել են հիմնականում Հալեպից՝ Սիրիայի առեւտրային կենտրոնից, հանդիպման վայր են ընտրել Հայաստանի մայրաքաղաքի փոշոտ փողոցները՝ խորհրդային շրջանի բազմաբնակարան շենքերի միջեւ: Երեւանի Գլինկայի փողոցում տասնյակից ավելի մետաղագործական եւ ավտոսարքավորումների արհեստանոցներ կան, որտեղ սիրիահայ տղամարդկիկ հավաքվում են, որպեսզի աշխատանք գտնեն, միասին թեյեն եւ իրար պատմեն վերջին նորությունները Սիրիայում մնացած իրենց հարզատների ու ընկերների մասին:

Շուրջ 6 հազար սիրիահայեր փախել են երկրից, որը հիշեցնում է 100 տարի առաջ, 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ զանգվածային գաղթը: Թեեւ ներկայումս փախստականների հոսքը դեպի Հայաստան փոքր է, սակայն այն մեծ խնդիր է ստեղծում այս փոքր, դեպի ծով ելք չունեցող եւ աղքատ հետխորհրդային երկրի համար, որի բնակչությունը 3 մլն է:

Շատ սիրիահայեր ընդդիմադիր ապստամբներին, ովքեր հիմնականում սուննի են, ահաբեկիչներ են համարում: Նրանք աջակցություն են հայտնում նրանց ճնշելու Դամասկոսի ջանքերին: Ասադի իշխանությունը ակտիվ ուշադրություն է դարձրել երկրում 2,5 մլն-ի հասնող քրիստոնյաներին, ինչը հանգեցրել է քրիստոնյաների բարեկեցությանը: Իսկ դա նշանակում է, որ շատ փախստականներ ներկայումս թողել են իրենց ունեցվածքը, ոսին ու բանկային խնայողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ