News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Սամսունի քաղաքացիական գործերով 2-րդ դատարանը 1 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտել Սամսունի տեղական Statuko ամսագրի համակարգող Օքան Բաշին՝ Հրանտ Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթին գովելու համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օքան Բաշի դեմ հայց ներկայացրած «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման մամուլի խոսնակը հայտարարել է, թե դատավճիռը շատ տեղին էր եւ կարող է նախադեպ դառնալ այլատացության հանցանքների դատապարտման մեջ։

Նշենք, որ Statuko ամսագրի հունվարի համարում Օքան Բաշը «Հրանտ Դինք անունով մեկին սպանեց, վա՞տ արեց» հրապարակման մեջ գովերգել էր Դինքին սպանած Օգյուն Սամասթին եւ վիրավորական տեսակետից ներկայացրել նրա հայ լինելը:

Դրանից հետո «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը դատական հայց է ներկայացրել Statuko-ի լրագրող Օքան Բաշի դեմ: Դատական հայցում Օքան Բաշը մեղադրվում էր հանցանքը եւ հանցագործին գովելու, անձի հիշատակը վիրավորելու եւ հանցանքը կատարելուն խրախուսելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ