News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Սիրիահայերին օգնելու նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպոււթյուններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ռուբլի եւ շուրջ 31 մլն դրամի պարենամթերք:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ եւ նրանց կտրվեն ամանոյա նվերներ:

Ասուլիսի յուս բանախոսը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը շարունակում է իր աշխատանքը բավականին ակտիվ, որոշ շեշտադրումներ ստիպված են փոխել: Նա նշեց, որ ինքնաթիռով օգնությունը Հալեպ տեղափոխելը խնդիր էր առաջացնում այն հայաշատ շրջաններ տանելու հարցում, քանի որ ճանապարհները փակ են, այժմ կենտրոնացել են տեղում հայ բնակչությանը գումար հասցնելու վրա, որը այս փուլում ավելի հարմար է: Չի բացառվում, որ նորից ինքնաթիռներով օգնություն ուղարկեն, սակայն այս պահին նպատակահարմար են գտնում գումարով օգնել:

Գնահատելով պետության հոգածությունը եւ օգնությունը սիրիահայերին՝ բանախոսները նշեցին, որ այսօր  կարեւոր է կացավայրի եւ աշխատատեղերի խնդրի լուծումը:

Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը մեկնարկել  է սեպտեմբեր 18-ին: Առաջին մարդասիրական ինքնաթիռը «Զվարթնոցից» դեպի Հալեպ ուղեւորվեց հոկտեմբերի 15-ին՝ տանելով 14  տոննա պարենամթերք եւ դեղորայք: Երկրորդ ինքնաթիռը հոկտեմբերի 22-ին Երեւան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության դեզղորայք: Երրորդ խմբաքանակն ուղարկվեց նոյեմբվերի 21-ին: Հալեպ ուղեւորված 13  տոննա բեռը բաղկացած էր 12-15 կգ-անոց արկղերից եւ պարունակում էր պարենամթեր, այդ թվում՝ կաթի փոշի եւ մեկ տոննա պանիր: Նախաձեռնությունը 5 միլիոն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին այնտեղ հաստատված 20 սիրիահայ  ընտանիքնների բնակարանաշինական կարիքները հոգալու համար: 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ եւ մարզական հագուստ, 800 ընտանիքններին տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր եւ 600 հոգու տաք ծածկոցներ:

Նշենք, որ սիրիահայերին օգնոթյուն տվողների ցանկում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող  «Ալեքս գրիգ» ընկերությունը՝ տրամադրելով շաքարավազ, բրինձ եւ ձեթ, պատգամավոր  Արատկ Սարգսյանի «ՍԱՍ Գրուպը», ԼՂՀ գյուղի եւ գյուղաջակցության հիմնադրամը: Անհատներից օգնել է ԱԺ պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Սամվել Նիկոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Ռւոսաստանի հայերի իության ղեկավար Արա Աբարհամյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, գործարար Խաչիկ Մանուկյանը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ