News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մականունը, ոչ թե «թուրք Աբրիկ» է, այլ՝ «քեռի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ «քեռի» Աբրահամ Բաբայանը: Նրա խոսքով՝ իրեն այդպես միայն ՀՀԿ Արարատի կանանց մարզային խորհրդի ղեկավար, Արարատի հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանն է ասում:

Բաբայանը նաեւ փոխանցեց, որ «քեռի» անունն ստացել է դեռ ղարաբաղյան պատերազմից առաջ: Հարցին, թե որտեղից է գալիս «քեռի» մականունը, նա պատասխանեց. «Այդ անունը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է դրել: Մի տարի Վազգենի հետ գնում էինք հանգստանալու, բայց փող չունեինք: Մի քեռի ունեի, իրենից փող ուզեցի ու, որ ասաց փողը կտամ, ասացի. «Քեռի ջան, ո՞նց ես»:

Աբրահամ Բաբայանը նշեց, որ Վազգեն Սարգսյանն այդ օրվանից իրեն «Քեռի» է կոչել ու շատերը իրեն սկսել են ճանաչել հենց «Քեռի» մականունով:

Տպել
Ամենաշատ