Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։

«Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հեռագրում։