ԱՄՆ զինվորականները առաջիկայում հարվածներ չեն հասցնի հութիների «Անսար Ալլահ» շիական շարժման դիրքերին։ Սեպտեմբերի 20-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին։

Ինչպես նշում է թերթը, ի սկզբանե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է եղել հութիների դեմ հարձակումներին, սակայն սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո կարգադրել է գործողություն նախապատրաստել։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 20-ին, ամերիկացի առաջնորդը կրկին փոխել է իր դիրքորոշումը։

«Մոտ ապագայում ԱՄՆ-ն ավիահարվածներ չի հասցնի հութիների դեմ»,- պարբերականին հայտնել են աղբյուրները։

Նշվում է, որ պատճառը նոր ճակատ բացելու վերաբերյալ մտահոգություններն են։

«Թրամփի շրջապատի մեծ մասը դեմ է արտահայտվել՝ հաշվի առնելով Իրանի դեմ պատերազմում ամերիկյան բանակի հյուծվածությունը»,- ընդգծվում է հրապարակման մեջ։