ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը Տեխասի Օստին քաղաքում կրակել է մի տղամարդու վրա՝ ծանր վնասվածքներ հասցնելով նրան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյաներին։

«Ներգաղթի և մաքսային ծառայության գործակալը կիրակի օրն Օստինում կրակել է տղամարդու վրա... իրանի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին գտնվում է «կայուն, բայց ծանր վիճակում»։ Նա հոսպիտալացվել է»,- ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ICE-ը դեռևս մեկնաբանություն չի տվել, իսկ տեղի իշխանությունները մանրամասներ չեն հայտնում՝ պատճառաբանելով, որ տեղեկատվությունը դեռ նախնական է։ Հետևաբար, դեռևս պարզ չէ՝ արդյոք տուժածը իրավապահների հատուկ գործողության թիրախ է եղել, թե ոչ։

Միևնույն ժամանակ, Օստինի քաղաքապետ Քիրք Ուոթսոնը հայտարարել է, որ «խիստ զայրացած է» պատահարից։ Նա պահանջել է, որ նահանգային և քաղաքային իրավապահները հետաքննությանը ներգրավվեն «որպես անաչառ երրորդ կողմ»։