Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:35-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Մելիք Ադամյան փողոցի 2/2 հասցեում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և  վիրավորի ինքնությունը։