News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, ովքեր մահացել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: 98 տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Օբաման առաջարկել է պաուզա վերցնել` մտորելու հանգչած կյանքերի մասին, հիշելու այն անասելի տառապանքները, որ կրել են մարդիկ: «Մեզ են միացել միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում, որտեղ այս օրը նշվում է նահանգներով, համայնքներով եւ ընտանիքներով: Մենք նաեւ հիշեցնում ենք մեզ, որ հավատարիմ ենք երաշխավորելու, որ պատմության նման մութ էջերը չեն կրկնվելու»,- ընդգծել է նա:

Օբաման հայտարարել է, թե բազմիցս է նշել իր սեփական դիրքորոշումը 1915թ. կատարվածի վերաբերյալ: «Եւ իմ դիրքորոշւմը չի փոխվել»,- նշել է նա եւ հավելել. «Փաստերի լիակատար, բացահայտ եւ արդարացի ընդունումը բոլորի շահերից է բխում: Ազգերը ամրանում են` ընդունելով եւ հաշվի նստելով անցյալի ցավոտ տարրերի հետ, հիմք ստեղծելով առավել արդարացի եւ տոլերանտ ապագայի համար: Մենք Միացյալ նահանգներում գնահատում ենք այդ դասը, քանի որ ձգտում ենք հաշտեցնել մեր սեփական պատմության մռայլ պահերից մեկը: Մենք արժանին ենք մատուցում այն խիզախ հայերին եւ թուրքերին, որոնք կանգնեցին այդ ճանապարհին եւ ոգեկոչում շարունակել այդ գործողությունները իրենց կառավարության, նաեւ իմ աջակցությամբ»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը բնորոշվում են անկասելի ոգով եւ մեծ կայունությամբ` ահռելի դժբախտության եւ տառապանքներին դեմ հանդիման:

Նշենք, որ դեռ իր առաջին ընտրարշավի ժամանակ Օբաման խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, սակայն առ այսօր չի արել դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ