News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա աշնան ընթացքում ողջ Հայաստանով երիտասարդական խոշոր ծրագրեր կիրականացվեն՝ միտված ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացի վերաբերյալ երիտասարդության իրազեկման բարձրացմանը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ԵՄ Կենտրոնում AEGEE-Երեւան երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  տեղի ունեցած «Զարգացնելով երիտասարդական օրակարգը ԵՄ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ» խորագրով խորհրդակցություն-հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված եւ գործող համաեվրոպական 3 խոշոր երիտասարդական կազմակերպությունների տեղական ներկայացուցչությունները` AEGEE-Երեւանը/Երեւանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը, Հայաստանի Ազգային Ուսանողական Ասոցացիան (ANSA) եւ JEF-Հայաստանը (Քաղաքացիական ֆորում ՀԿ):

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին նախանշված ԵՄ Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողողվին ընդառաջ քաղաքացիական ոլորտում տարվող աշխատանքները Հայաստանում, ինչպես նաեւ կարեւորել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումները, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ավարտված խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծելու մասին բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ