News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանում վթարի ենթարկված երեք հայ քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել է սահման, դիմավորել նրանց, այժմ բերում են Երեւան, դեռ Իջեւանի տարածքում են:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր: «Շտապօգնության» տնօրենը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, որ Վրաստանում վթարի ենթարկվածը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ը օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն էր ստացել, թե Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ