ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական ու կազմակերպչական հարցեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ կադրային հարցեր չեն քննարկվել եւ այս պահին օրակարգում կադրային փոփոխությունների հարց չկա: «Քննարկել ենք կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, Արարատի քաղաքապետի ընտրությունները, դեկտեմբերին էլ 15 համայնքներում ընտրություններ են սպասվում»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի ԵԺԿ նախագահ Մարթենսի հուղարկավորությանը:
Ի դեպ, ՀՀԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ իրենք Արարատի քաղաքապետի ընտրություններին շատ լուրջ են պատրաստվում:


























