Ռուսական ՃՈ աշխատակիցներին դժվարությամբ են կարողացել կանգնեցնել բեռնատարը, որն ամեն կերպ խախտել է երթեւեկության կանոնները: Անգամ հրաձգության արդյունքում ծակված անիվները չեն կանգնեցրել ավտոմեքենան, որի 24-ամյա վարորդին վախեցրել էին այլմոլորակայաինները:

Մոսկվա-Մինսկ մայրուղու վրա բեռնատարը գրավել է ՉՈ աշխատակիցների ուշադրությունը նրանով, որ կտրուկ կերպով երթեւեկելի մի գծից մյուսին է անցել՝ պարբերաբար դուրս գալով հանդիպակաց ուղի:

Այլմոլորակայինների կողմից վախեցրած իրավախախտ վարորդին դժվար է եղել բռնել: Կանգնելու հրահանգին ի պատասխան նա ավելի է արագացրել ընթացքը: Բեռնատարը կանգնեցնել հաջողվել է միայն ՆԳՆ լրացուցիչ ստորաբաժանումների՝ դեպքի վայր ժամանելուց հետո, փոխանցում է «Utro.Ru»-ն:

Իրավախախտ վարորդն իր վարքը բացատրել է նրանով, որ իր հետեւից իբրեւ թե ՉԹՕ է ընկել: Պարզվել է, որ նախքան ղեկին նստելը նա սփայս խառնուրդ է ծխել: