News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կասկածանքով կա ձերբակալված անձ:

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 3-ին, կեսօրին քրեական գլխավոր հետախուզության վարչություն է տարվել կասկածյալը:

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որտեղից չհերքեցին սպանության գործով կասկածյալի ձերբակալման փաստը` նշելով, որ նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն կարող հայտնել: Առայժմ մեզ չի հաջողվել կասկածյալի ինքության վերաբերյալ տեղեկություններ ճշտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ