«Եդինայա Ռոսիա»-ն ստանում է ձայների 49,4%-ը իններորդ գումարման Պետական դումայի ընտրություններում դաշնային ընտրատարածքով, հետևում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) էքզիթ-փոլի տվյալներից, հաղորդում է РИА Новости-ն։
Ընտրատեղամասերից դուրս եկողների հարցման համաձայն՝ երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցությունը՝ 14,2% ձայնով։ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР) ստանում է 10,7%, «Նոր մարդիկը»՝ 9,7%, «Արդար Ռուսաստանը»՝ 6,6%։
Այսպիսով, էքզիթ-փոլի տվյալներով, հինգատոկոսանոց շեմը հաղթահարում է հինգ կուսակցություն՝ «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, ЛДПР-ը, «Նոր մարդիկը» և «Արդար Ռուսաստանը»։
Դաշնային ընտրատարածքի մյուս մասնակիցները, ВЦИОМ-ի նախնական տվյալների համաձայն, չեն հավաքում Պետդումա անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ «Կենսաթոշակառուների կուսակցությունը» ստանում է 3,3%, «Ռուսաստանի կոմունիստները»՝ 2,1%, «Կանաչները»՝ 1,1%, «Հայրենիքը»՝ 1%, Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը՝ 0,4%։
Իններորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները սկսվել են սեպտեմբերի 18-ին և ավարտվել սեպտեմբերի 20-ին։ Քվեարկությունը տևել է երեք օր։
Դաշնային ընտրատարածքով ընտրություններին մասնակցել են տասը կուսակցություններ։ Բացի այդ, ընտրողները քվեարկել են 225 միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների օգտին։





























