News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող հաղորդավար Համլետ Ղուշչյանի մոտ հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

«Նրան հետազոտել ենք, ուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ, որի կապակցությամբ նա բուժվում է»,- ասաց Անատոլի Գնունին:

Բաժանմունքի ղեկավարի փոխանցմամբ՝ հայտնի հաղորդավարի մոտ հայտնաբերվել է ձեւավորված օջախ եւ չեն կարող ասել, թե ինչքան ժամանակ նա կմնա հիվանդանոցում: Առայժմ Համլետ Ղուշչյանը գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հիվանդանոց է տեղափոխվել հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Վերջինս մեկնել էր Ջերմուկ հանգստանալու, սակայն ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ խրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ շաքարային դիաբետ, շողացող առիթմիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում կա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ