Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու: Այս մասին հայտեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովն՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչեցրած այն տեսակետին, թե ԲՀԿ առաջնորդը ինչով է պակաս Բիձինա Իվանիշվիլիից:

Միաժամանակ ՀՀԿ խոսնակը ՀԱԿ առաջնորդին հիշեցրեց, որ Իվանիշվիլին երբեք չէր ասում, թե ինքը ընդդիմություն չի կարող լինել:

«Այնպես որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Ւվետա Տոնոյանը նոր մրցակից  ունեն»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Ազատության հրապարակում իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել էր. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել, կամ նրանցից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում: ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները, քաղաքական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը՝ հոգով ու ոտքով ընկալեն ՀՀ փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի իմաստը, որովհետեւ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է բոլորիս վրա»: