News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Պրահայի տրանսպորտում հղի կանանց հատուկ կրծքանշաններ են բաժանելու: Քաղաքային իշխանությունները մտածել են, թե ինչպես թեթեւացնել հղի կանանց տեղաշարժը քաղաքում:

Նշվում է, որ մարդիկ ավելի ու ավելի հազվադեպ են տեղ զիջում հասարակական տրանսպորտում: Պրահայի տրանսպորտի վարչությունը ցանկանում է հղի կանանց կրծքանշաններ բաժանել, որոնք կօգնեն ուղեւորներին զանազանել ապագա մորը գեր կնոջից, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Euromag-ը:

Նշենք, որ նմանատիպ ձեւով արդեն իրավիճակը կարգավորել են, օրինակ Լոնդոնում:

Պրահայի քաղաքացիներին հնարավորություն են տվել հարցաթերթիկի միջոցով իրենց կարծիքը հայտնել այդ գաղափարի վերաբերյալ: Վերջնական որոշումը կկայացվի հարցման արդյունքներն ամփոփելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ