News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ’Ֆարելի հրաժարականից հետո այդ պաշտոնի համար նշվում է երկու թեկնածուների անուններ՝ գանձապետ Մայք Բերդի եւ տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանի անունները: Այս մասին գրում է «The Canberra Times»-ը:

Այս փուլում գենզապահ Մայք Բերդը համարվում է գլխավոր հավակնորդը: Լինելով ձախ խմբակցության անդամ, նա վայելում է շատ աջերի աջակցությունը՝ շնորհիվ պետական ակտիվների մասնավորեցման հարցում իր դիրքորոշման:

Հարցն այն է, թե արդյոք տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը: Համարվում է, որ նա միշտ վայելել է Բարրի Օ’Ֆարելի բարեհաճությունը: Նա իր գործընկերներին ասել է, որ դեռ պետք է որոշում կայացնի:

Նշենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը, որը հիմա 43 տարեկան է, մեծացել է Սիդնեյի ափերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ’Ֆարելը հայտարարել էր իր հրաժարականի մասին, որի պատճառը կոռուպցիոն սկանդալն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ