News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ ապրիլի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոդար-Երեւան չվեթրի օդանավի վայրջք կատարելուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ուղեւորներից մեկը:

Պարզվել է, որ տղամարդն ինքնաթիռում իրեն պատշաճ չի պահել՝ խախտել է կանոնները, եւ չնայած դիտողություններին, շարունակել անկարգ պահվածքը, ինչի մասին ստիպված են եղել ահազանգել օդանավակայանի ոստիկաններին:

Բերման ենթարկված ուղեւորը Մարտունու բնակիչ է, 38 տարեկան: Բացի այդ նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր տրավմատիկ ատրճանակ:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ