ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Չինաստանի ռազմական գործիչների դեմ՝ էներգետիկ ոլորտում աշխատող եւ վերամշակող ոլորտի հետ կապ ունեցող ամերիկյան ընկերություններին լրտեսելու համար:
Այս մեղադրանքն առաջինն է, որ Նահանգներն առաջադրել են այլ երկրի պաշտոնատար անձանց դեմ: Մայիսի 20-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը ՉԺՀ հինգ պաշտոնյաների դեմ մեղադրանք կառաջադրի ԱՄՆ ազգային անվտանգության խախտման մեջ, հաղորդում է Wall Street Journal-ը:
Նշենք, որ անցած տարվա ապրիլին նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե Չինաստանի ներկայացուցիչներն ամենաակտիվ կիբերլրտեսներն են, նշել, որ հաքերային որոշ հարձակումներ իրագործվել են Չինաստանի կառավարության աջակցությամբ:





























