News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բելառուսի Մինսկ քաղաքում հունիսի 5-ից-6-ը կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների միջեւ կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին:

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների Խորհրդի 36-րդ նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն`գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ