News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Օշականցի Գեւորիկի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ լարվածություն է եղել, սակայն անցել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը։

«Էդտեղ  մի մեծ սարսափելի բան չի կատարվել, ինչ-որ  անհամաձայնություն է եղել, որը սակայն անցել է, գնացել, իրար հետ հանգստացել, հետ են եկել, իրանց հարցերը լուծվել են, էս հարցը փակենք, դնենք մի կողմ։ Պետք չի այս ամենը այսքան լարել եւ սուտ ինֆորմացիա տարածել»,-ասաց Սերգեյ Գալոյանը։

Նրա կարծիքով՝ քրեական աշխարհի մասին պետք է խոսեն այն մարդիկ, որոնք հասկանում են եւ տեղյակ են այդ աշխարհից։

«Հիմա նոր մասնագիտություն եմ հայտնաբերել՝ հեռախոսաժուռնալիստուհիներ, մի քանի օր առաջ մի աղջիկ զանգել է, ասում է՝ Թեփ Արմենին սպանել են, ի՞նչ կասեք։ Ասում եմ՝ աղջիկ ջան, Թեփ Արմենն ո՞վ է, կրիմինալ աշխարհում Թեփ Արմեն չկա, ուղղակի մարդ կա, որին սպանեցին։ Իրեն անձնական հողի վրա սպանեցին։ Թող մի հատ կայքերը մտնեն, նայեն, թե ինչպես դատի ժամանակ Թեփ Արմենը վառեց իր ընկերներին, որը ոչ մի օրենքով գողի չի թույլատրվում»,-ասաց քրեագետը՝ նշելով, որ մամուլում տարածված տեղեկությունները շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։

Քրեագետի խոսքով՝ օրենքով գող են համարվում Օշականցի Գեւորիկը եւ Երրորդմասցի Լյովիկը։

«Հայաստանում վերաբաշխելու բան էլ չկա, որ քրեական հեղինակություններ շատ լինեն, որովհետեւ ամբողջ աշխարհում քրեական հեղինակությունները մեծ գործեր են անում»,-ասաց Սերգեյ Գալոյանը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ