News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Շաքարի եւ կալորիաների «զրոյական» պարունակությամբ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը 48%-ով մեծացնում է ուղեղի եւ սրտի կաթվածի վտանգը: Այսպիսին են ամերիկյան Կոլումբիական համալսարանի անցկացրած նոր հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրության ընթացքում հետեւել են ավելի քան 2.500 մարդու: Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ են առաջացել հետազոտության 559 մասնակիցների մոտ, իսկ 338-ը մահացել են այդ հիվանդությունների արդյունքում: Այս մասին գրում է Mignews-ը:

Մյունխենի Մթերքների եւ սնվելու խնդիրների հետազոտության Եվրոպական մասնավոր ինստիտուտի՝ EU.L.E-ի ղեկավար Ուդո Պոլմերը մատնանշում է շաքարի փոխարինողի եւ ճարպակալման միջեւ կապը:

Պոլմերը, ով հայտնի է դիետոլոգիայի ոլորտում իր սադրիչ թեզերով, որպես օրինակ է բերել այդ հավելումների օգտագործումը խոզերին կերակրելիս՝ նշելով, որ դրանք նման ազդեցություն են ունենում նաեւ մարդու օրգանիզմի վրա: Ուղեղը կեղծ ազդանշան է ստանում օրգանիզմ մեծ քանակությամբ կալորիա թափանցելու մասին, ինչին արձագանքում է ինսուլին արտադրելով, ինչն ավելի ուշ քաղցի սուր զգացողություն է առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ