News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունից անմիջապես հետո առերեսում է լինելու սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը:

«Ինձ այս ընթացքում երկու անգամ հարցաքննել են. առաջինը երկու տարի առաջ, երկրորդն էլ Աշոտ Սուքիասյանին արտահանձնելուց առաջ: Իսկ երբ արդեն Աշոտ Սուքիասյանին բերեցին, ես զանգեցի քննիչին, որն էլ ինձ հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունից հետո առերեսում է լինելու իմ ու նրա միջեւ: Հիմա սպասում եմ, թե երբ ինձ կկանչեն»,- ասաց նա:

Սնանկացման եզրին գտնվող գործարարը հույս ունի, որ հարցաքննության կկանչվեն նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Եթե գործի օրենքը, ապա նրանց էլ պետք է հարցաքննեն: Աշոտ Սուքիասյանը մարդ չէ, ի սկզբանե կազմակերպված բան էր, իրենց համատեղ աշխատանքի արդյունքն էր»:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Հայաստան է արտահանձնվել հունիսի 19-ին եւ նույն օրն էլ կալանավորվել: Նա այժմ հարցաքննվում է:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ