Հայաստանին, ինչպես նաեւ Մոլդովային, Վրաստանին ու Ղրղզստանին բնորոշ է բազմակարծությունը: Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված «Մամուլի ազատության ինդեքս - 2014» զեկույցում:
Այս քառյակը անցած տարվանից մնում է անփոփոխ եւ բնութագրվում է հարաբերականորեն թույլ պետական գրաքննությամբ: Զեկույցի համաձայն, Վրաստանում եւ Հայաստանում 2013թ. ընտրությունները առավել հանգիստ մթնոլորտում են անցել, քան նախկինները: Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը առավել հազվադեպ են գրանցվել:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը 78-րդ տեղում է (հարեւան երկրների մեջ առաջատարը), իսկ Վրաստանը 84-րդ: Ադրբեջանը այս ցուցանիշով 160-րդ տեղում է: