News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի աշխատակիցները տեղյակ չեն, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստացել է  պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՈՀ-ից զարմացան՝ լսելով «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր» արտահայտությունը:

«Նման բան չկա, կա կամ պատմական, կամ փիլիսոփայական: Ինչ վերաբերվում է դոկտորի աստիճան ստանալուն, ապա Հայաստանում Սուրիկ Խաչատրյանը ոչինչ չի պաշտպանել եւ ոչ մի աստիճան էլ չի ստացել, թե չէ մենք հաստատ կիմանայինք: Բայց չեմ բացառում, որ կարող է արտասահմանում պաշտպանած կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը

Նշենք, որ ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի՝ 2014թ.-ին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ ներկայացնելով՝ «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ