News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը հանգիստ է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ սահմանին իրավիճակը նորմալ է:

«Իրավիճակը նորմալ է, ինչպես միշտ»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 13000 կրակոց:

Տպել
Ամենաշատ