Ապրիլի 24-ին NEWS.am-ի ֆոտոխցիկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուզիչ տեսարան է արձանագրել, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ծնկի էր իջել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ռիչարդ Չարնեցկին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն է, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության անդամ։ Նա փոխնախագահի պաշտոնում ընտրվել է 2014թ. հուլիսի 1-ին։ Նախկին լրագրող է, Լեհաստանի կառավարության նախկին անդամ, Եվրոպական խորհրդարանում է 2004 թվականից։
Նա Հայաստան էր ժամանել ապրիլի 22-ին եւ մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ ելույթ էր ունեցել։