News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով   Տաջիկստանի Հանրապետությունում եւ պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:   

Անցկացված վարժանքների  նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում գործող ուժերի ղեկավար կազմին հնարավորություն ընձեռել մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում   գործնականում կիրառել եւ ամրապնդել բազմազգ զորախմբի ղեկավարման, անհրաժեշտ քայլերի  համատեղ պլանավորման ու իրականացման գործառույթները: Որոշումներ կայացնելիս ուշադրություն է դարձվել պայմանական հակառակորդի գրոհային խմբերի կանգնեցման եւ ոչնչացման միջոցներին, կրակի ղեկավարման մեթոդներին, բազմազգ զորախմբում ներգրավված ազգային ստորաբաժանումների միջեւ փոխհամագործակցության ամրապնդմանն ու դրա  արդյունավետության բարձրացմանը:

Մայիսի 19-ին տեղի է ունեցել անակնկալ ստուգումների եզրափակիչ փուլը, որին հետեւել են ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անակնկալ ստուգմանը մասնակցող ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները: Վճռական փուլի ընթացքում կիրառվել են զրահատեխնիկա, մարտական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, ցամաքային մարտական եւ գրոհային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի եւ այլն:

Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Ուսումնամարտական վարժանքները ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն են ընձեռել:

Կրակային փուլին հաջորդել է փակման հանդիսավոր արարողությունը որի ընթացում բազմազգ զորախմբի կազմում աչքի ընկած զինծառայողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ