Արարատի մարզի Արբատ գյուղում օգոստոսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. 5-ամյա աղջնակը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 5-ամյա Թամարա Հակոբյանը կրծքավանդակին ստացած վնասվածքներով արդեն մահացած է տեղափոխվել է իրենց մոտ: «Ծնողներն ասացին, որ հեռուստացույցն է ընկել վրան: Երեխայի դին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության»,-ասաց նա:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արբատի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ փոքրիկը հեռուստացույցն անզգուշաբար գցել է իր վրա, ինչի հետեւանքով էլ ստացել է մահացու վնասվածք: