Ուկրաինային՝ որպես Ադրբեջանի Հանրապետության հումանիտար օգնություն նախատեսված էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հումանիտար օգնությունը տրամադրվել է Էներգետիկայի նախարարության կողմից՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրության հիման վրա։

Ուկրաինական կողմի դիմումի հիման վրա կազմակերպված հումանիտար բեռի կազմում ընդգրկվել են մալուխներ, լարեր, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրասարքավորումներ՝ ընդհանուր 2,5 միլիոն մանաթ արժողությամբ։

Ադրբեջանը նախկինում ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել Ուկրաինա՝ էլեկտրամատակարարման ապահովմանն աջակցելու նպատակով։