Երեւանի Շենգավիթ համայնքում երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացած հայտնաբերված 52-ամյա կնոջ դեպքով կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկում: Նախնական տեղեկություններով՝ 52-ամյա կինը 8-րդ հարկից ընկել եւ մահացել է:
Կատարվում է քննություն: